Գերմանիայի կանցլերը խոստովանել է, որ անօրինական ներգաղթյալներն իրեն ավելի են անհանգստացնում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել Հունաստանի պարտքի դուրսգրմանը, որն առաջարկել էր Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը: Նրա կարծիքով՝ Գերմանիան եւ եվրոգոտու երկրներն արդեն շատ գործ են արել Հունաստանի պարտքային բեռի թեթեւացման համար:
Գերմանիայի կանցլերը խոստովանել է, որ անօրինական ներգաղթյալներն իրեն ավելի են անհանգստացնում, քան եվրոյի կայունությունն ու Հունաստանի ճգնաժամը:
Ներգաղթյալների թիվը Գերմանիայում, 2014-ի համեմատ, աճել է երկու անգամ, ինչն էլ լրջորեն մտահոգում է իշխանություններին: Երկրի արտգործնախարար Շտայնմայերն առաջարկել է նրանց անհապաղ արտաքսել Գերմանիայից: