Արդեն քսան օր Ալավերդիում աղիքային վարակների պատճառների մասին տարբեր ենթադրություններ են արվում:
Օգոստոսի առաջին օրերից տագնապալի իրավիճակ է Ալավերդու մի քանի թաղամասերում: Բուժօգնություն ստանալու նպատակով Ալավերդու բժշկական կենտրոն են դիմում Խուդյակով, Սայաթ-Նովա, Զորավար Անդրանիկի փողոցների բազմաթիվ բնակիչներ, որոնց մոտ հայտնաբերվում են նույն ախտանիշերը:
Արդեն քսան օր Ալավերդիում աղիքային վարակների պատճառների մասին տարբեր ենթադրություններ են արվում՝ սննդայինից մինչեւ ջուր: Բնակչությանը հանգստացնելու նպատակով պատկան կազմակերպություններից ու տեղական իշխանության կողմից որեւէ հայտարարություն չի արվել:
Այն թաղամասերում, որտեղ արձանագրվում են աղիքային վարակները, վեց ամիս առաջ են ավարտվել ջրամատակարարաման ներքին ցանցի ամբողջական փոփոխման աշխատանքները: Վարակների թափանցումը ցանցի պատասխանատուն բացառում է:
Մանրամասները՝ տեսանյութում