Աստվածածնի վերափոխման տոնին բոլոր եկեղեցիներում մատուցվում է Պատարագ, որից հետո կատարվում է Խաղողօրհնեքի արարողություն
Մոտենում է Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից 4-րդը՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը: Այն այս տարի կնշվի օգոստոսի 16-ին: Աստվածածնի վերափոխման տոնին բոլոր եկեղեցիներում մատուցվում է Պատարագ, որից հետո կատարվում է Խաղողօրհնեքի արարողություն:
Օրհնվում է նաեւ տարվա ամբողջ բերքը: Օրը նշանավորվում է նաեւ բարեգործական ակցիաներով: Արդեն երկրորդ տարին է՝ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն այս տոնին օգնում են տարբեր թեմերի կարիքավոր ընտանքիներին:
Անցած տարի բարեգործական ակցիան օգնեց Այգեպարի՝ կրակահերթերից տուժած ընտանիքներին: Այս տարի նախաձեռնությունը նվիրված է լինելու Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր» ծրագրին:
Մանրամասները՝ տեսանյութում