Մարգահովիտում նա ծանոթացել է ճանապարհների վիճակին, Վանաձորում հետեւել թիվ 18 հիմնական դպրոցի վերակառուցման աշխատանքներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում էր: Լոռու Մարգահովիտ համայնքում նա ծանոթացել է ճանապարհների վիճակին, Վանաձորում հետեւել թիվ 18 հիմնական դպրոցի վերակառուցման աշխատանքներին:
Այնուհետեւ կառավարության ղեկավարը Վանաձորից մեկնել է Լոռի Բերդ գյուղ, որտեղ տեղակայված է Ագարակ-Մ6 միջպետական մայրուղու վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերություններից մեկի շինարարական բազան:
Անանցանելի դարձած ճանապարհի վերակառուցումը մեծ նշանակություն ունի մարզի տնտեսական զարգացման գործում: Ծրագրով աշխատանքների ավարտը նախատեսվում է 2016-ին: Սակայն շինարարները պատրաստակամություն են հայտնել ամեն ինչ ավարտին հասցնել մինչեւ այս տարվա վերջ:
Մինչ Լոռու մարզ այցելելը Հովիկ Աբրահամյանը եղել է նաեւ Գեղարքունիքում: Այնտեղ նա ծանոթացել է Սեւան-Վարսեր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին: Մի քանի համայնք միմյանց կապող 3.5 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքների համար ներդրվում է 475 միլիոն դրամ:
Մանրամասները` տեսանյութում