Մասնակցության անդամավճարներից գոյացած հասույթը տրամադրվելու է «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին:
Աշխարհի տարբեր քաղաքներում ամեն տարի անցկացվող գունազարդ միջոցառումը հասավ նաեւ Երեւան: Առաջին անգամ մայրաքաղաքում անցկացվել է Yerevan colour run մրցույթ-ակցիան:
Մի խումբ երիտասարդներ Մարզահամերգային համալիրի տարածքից վազքով 3 կմ տարածություն են անցել: Վազքի մրցույթից զատ մասնակիցները բազմերանգ ներկեր են լցրել իրար վրա՝ տոնը շարունակելով բացօթյա խաղահրապարակում:
Կազմակերպիչները խոստովանել են, որ մրցույթի կանոնների համաձայն մասնակիցները պետք է վազեին 5 կմ, բայց, հաշվի առնելով երեւանյան տապը, ճանապարհը կրճատել են 2 կմ-ով:
Մասնակցության անդամավճարներից գոյացած հասույթը տրամադրվելու է «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին:
Մանրամասները՝ տեսանյութում