Որոնողական եւ վթարային աշխատանքների բոլոր մասնակիցներին հրահանգվել է երկու կիլոմետր հեռանալ արտակարգ պատահարի վայրից:
Քիմիական նյութերի արտանետման վտանգի պատճառով Չինաստանի կառավարությունը սկսել է Տյանցզինի աղետի վայրից մինչեւ 3 կմ հեռավորության վրա ապրող բնակիչների տարհանումը: Որոնողական եւ վթարային աշխատանքների բոլոր մասնակիցներին հրահանգվել է երկու կիլոմետր հեռանալ արտակարգ պատահարի վայրից:
Այնտեղ մնալու են միայն քիմպաշտպանության ստորաբաժանումների զինվորականները: Նրանք փլատակներում շարունակում են որոնել զոհված կամ ողջ մնացած մարդկանց: Աղետից երկու օր հետո նրանց հաջողվել է հայտնաբերել եւս մեկ ողջ մարդու:
Տյանցզինի պայթյունների հետեւանքով, ըստ վերջին տվյալի, զոհվել է 85 եւ վիրավորվել 700-ից ավելի մարդ: