Մոնիկան ու Լեռնիկը «Մեր տունը» հասարակական կազմակերպության 12-րդ ամուսնական զույգն են:
«Մեր տունը» հասարակական կազմակերպությունը վաղ առավոտից տոնական աշխուժության մեջ էր: Կազմակերպության հարկի տակ բնակվող նախկին մանկատան սան Մոնիկա Օհանյանի ամուսնության արարողությունը համախմբել էր բոլորին:
Հայաստանի տարբեր մանկատներից 18 տարին լրացած շատ աղջիկներ իրենց հետագա կյանքի հինգ տարիներն անցկացնում են «Մեր տունը» կազմակերպությունում: Ընտրվում են հատկապես նրանք, ովքեր ցանկանում են ուսումը բուհում շարունակել:
Մարդիկ, ովքեր Մոնիկային հարազատի պես ընդունեցին, նույն ջերմեռանդությամբ ու խորհուրդներով նրան նոր կյանք են ճանապարհում: Մոնիկան ու Լեռնիկը «Մեր տունը» հասարակական կազմակերպության 12-րդ ամուսնական զույգն են:
Մանրամասները՝ տեսանյութում