Ամեն ինչ սկսվեց, երբ արգենտինահայ Կալչիյանների ընտանիքը 2 տարի առաջ այցելեց գյուղ ու խոստացավ նվիրատվություն անել:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարների աջակցությամբ վերանորոգվել է Տավուշի մարզի Խաչարձան գյուղի դպրոցը: Շենքը վերակառուցվել եւ ապահովվել է անհրաժեշտ գույքով: Հրաժեշտ են տվել փայտի վառարաններին, ձմեռը կդիմավորեն կենտրոնացված ջեռուցմամբ:
Դպրոցի՝ 50 տարի առաջ կառուցված շենքը միայն մասնակի նորոգվել է 90-ականներին: Ամեն ինչ սկսվեց, երբ արգենտինահայ Կալչիյանների ընտանիքը 2 տարի առաջ այցելեց գյուղ ու խոստացավ նվիրատվություն անել:
Սա բարերարների միակ ծրագիրը չէ Խաչարձանում: Անցյալ տարի կառուցվեցին բուժկետի եւ հանդիսությունների սրահի նոր շենքը, նաեւ` երկու ջերմոց: Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն էլ կատարեց նոր շենքի օրհնության արարողությունը:
Մանրամասները՝ տեսանյութում