Տարբեր դարաշրջանների հնագիտական շերտերը վկայում են, որ Լոռու ցածրադիր գոտին մարդկության հնագույն բնօրրաներից է:
Վերջին 5 տարում Թեղուտում անցկացվող պեղումների գագաթնակետը հնագետները համարում են վերջերս հայտնաբերված դամբարանը: Այն թվագրվում է մ.թ.ա 7-րդ դարին: Գիտնականներն այժմ առաջնային են համարում փաստերի համադրումն ու վերլուծությունը:
Ուսումնասիրությունը հնարավորություն կտա պարզել այդ ցեղերի ու Հայկական բարձրավանդակում ապրողների պետական, մշակութային ու քաղաքակրթական առնչությունները:
Անցած 5 տարիների ընթացքում հայտնաբերվել են 50-ից ավելի հուշարձաններ: Հատկապես հետաքրքիր են խեցեթասերի վրայի նախշազարդերը: Տարբեր դարաշրջանների հնագիտական շերտերը վկայում են, որ Լոռու ցածրադիր գոտին մարդկության հնագույն բնօրրաներից է:
Մանրամասները՝ տեսանյութում