Հանքարդյունաբերողներն այս տարի ավելի քան 15 մլն տոննա հանքանյութ են ստացել:
Հակառակ փաստին, որ հանքանյութերի միջազգային շուկան վերջին տարում անկում է ապրում, հայաստանյան տնտեսության շարժիչ ուժը չի զիջում դիրքերը: Հանքարդյունաբերողներն այս տարի ավելի քան 15 մլն տոննա հանքանյութ են ստացել:
Դրանով իսկ շուրջ մեկ տասնյակ ձեռնարկություն մեկ երրորդով ավելացրել է պղնձի, մոլիբդենի ու ոսկու հանքանյութի արտադրության ծավալները, կրկնապատկել հարկային մուտքերը բյուջե: Հանքարդյունաբերության 20 տոկոս աճն ապահովվել է հատկապես պղնձի, մոլիբդենի, ոսկու եւ մյուս մետաղների հաշվին:
Տնտեսության հզոր ճյուղը կանոնակարգելու համար Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը նոր օրինագիծ է մշակել: Ավելի կխստացվեն բնապահպանական պահանջները: Կվերամշակվեն տարիներ շարունակ պոչամբարներում կուտակված արդյունաբերական թափոնները:
Մանրամասները՝ տեսանյութում