Լավագույն պատվիրակություն կոչմանն արժանացան Մոնրեալի ներկայացուցիչները:
Տոնական տրամադրությամբ ու հայրենիքում դարձյալ հանդիպելու ակնկալիքով օգոստոսի 13-ի երեկոյան ավարտվեցին Համահայկական 6-րդ ամառային խաղերը:
Հանդիսավոր արարողությունն Ազատության հրապարակում էր համախմբել 6 000 մարզիկների ու պատվիրակների: Նրանք անցած 12 օրվա ընթացքում ստուգում էին իրենց ֆիզիկական պատրաստվածության մակարդակը տասնյակ մարզաձևերում:
Գերազանց արդյունքներ ցուցաբերած մարզիկները մեդալները ստացան անմիջապես մրցավայրերում: Իսկ Երեւանի սրտում Համահայկական խաղերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնեց 5 տարբեր անվանակարգերում հաղթած պատվիրակությունների հատուկ գավաթները:
Լավագույն պատվիրակություն կոչմանն արժանացան Մոնրեալի ներկայացուցիչները: Համահայկական ամառային 6-րդ խաղերի «Հայտնություն» անվանակարգին արժանացան Արեւմտյան Հայաստանի Մուշ քաղաքի մարզիկները:
Նրանք, ի դեպ, առաջին անգամ էին մասնակցություն ունենում հայրենիքում անցկացվող սպորտային խաղերին:
Մանրամասները` տեսանյութում