Քերին նաեւ բանակցություններ կանցկացնի Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսի հետ։
ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերին առաջին անգամ կայցելի Կուբա: Նա մասնակցելու է Հավանայում վերաբացված ԱՄՆ դեսպանատան վրա դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը։
Ամերիկյան պատվիրակությունը կազմված է լինելու 20 հոգուց՝ դիվանագետներից, Սպիտակ տան աշխատակազմի ներկայացուցիչներից, Կոնգրեսի անդամներից:
Ըստ տեղեկությունների` Քերին նաեւ բանակցություններ կանցկացնի Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսի հետ։ Իսկ նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ հանդիպում նախատեսված չէ:
Երկու երկրների միջեւ 50 տարի շարունակվող սառը հարաբերությունների ջերմացումը սկսվեց 2014-ին:
Նախագահ Օբաման քաղաքական գործիչներին ու տնտեսագետներին պարտադրեց մտածել կարիբյան մերձեցման նշանակության ու հետեւանքների մասին: