700 տուժած տեղափոխվելէ հիվանդանոց, նրանցից մոտ 70-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Համացանցում է հայտնվել անօդաչու սարքից արված տեսագրություն, որն ավելի լավ պատկերացում է տալիս Չինաստանի Տյանցզին նավահանգստային քաղաքում տեղի ունեցած աղետի չափերի մասին:
Դյուրավառ նյութերի պահեստում որոտացած պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն 50 մարդ: 700 տուժած տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մոտ 70-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Սակայն տվյալները նույնպես վերջնական չեն, իրավիճակն անընդհատ փոփոխվում է: Անհայտ է մնում 36 հրշեջների ճակատագիրը, որոնք գտնվում էին երկրորդ պայթյունի վայրում: Ծառայության եւս 33 աշխատակից ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Պայթյունի ալիքը կոտրել է շենքերի ապակիները եւ վնասել մոտ 1 500 «Ռենո» մակնիշի ավտոմեքենա:
Քաղաքը վերածվել է ծխացող ավերակների: Հրդեհն արդեն մարվել է, պահեստի պատասխանատուները ձերբակալվել են, սակայն պայթյունների պատճառը դեռ չի պարզվել: Տյանցզինի բնակիչներին զգուշացրել են թունավոր նյութերի հետագա արտանետումների հնարավորության մասին: