Հայաստան-Իրան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գիծը շահագործման պատրաստ կլինի մոտ երկու տարուց:
Հայաստան-Իրան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գիծը շահագործման պատրաստ կլինի մոտ երկու տարուց: Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզնունք է հայտնել, որ էներգետիկ ոլորտում կարեւոր հարեւանի հետ համագործակցությունը կնպաստի ապրաքանաշրջանառության աճին:
Գործադիրը տեղեկարցրել է, որ Թեհրանում կնքված ֆինանսական պայմանագրի համաձայն շինարարությանը անհրաժեշտ գումարի 77 տոկոսը՝ մոտ 108 մլն եվրոն, կտրամադրի Իրանի Արտահանման զարգացման բանկը, մնացածը՝ կապալառու ընկերությունը:
Հայաստանում կառուցվող գծի երկարությունը մոտ 279 կմ է: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցի քննարկման նպատակով էլ աշխատանքային այց է նախատեսվում Չինաստան:
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ չինական կողմից առաջարկներ են ստացել:
Մանրամասները՝ տեսանյութում