Շուրջ երեք կիլոմետր երկարությամբ վազքուղու 4 կետերում մասնակիցների վրա գունավոր փոշիներ կլցվեն:
Երեւանում սպասվում է վազքի խելահեղ ու գունազարդ մարաթոն, որն անցկացվում է աշխարհի շատ երկրներում: Հայաստանյան մարաթոնի կազմակերպիչների խոսքով՝ վազքին մասնակցելու համար տարիքը եւ սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունեն:
Yerevan color run-ը օգոստոսի 15-ին կմեկնարկի ֆիթնես-նախավարժանքով Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հարակից տարածքից:
Շուրջ երեք կիլոմետր երկարությամբ վազքուղու 4 կետերում մասնակիցների վրա գունավոր փոշիներ կլցվեն: Ի դեպ, դրանք բացարձակ անվնաս են:
Մասնակցության արժեքը 3 000 դրամ է: Վազքը նաեւ բարեգործական նպատակ ունի: Հասույթը «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին է տրամադրվելու:
Մանրամասները՝ տեսանյութում