Սեպտեմբերի 27-ին հուշահամալիրն այցելուներին կներկայանա բոլորովին նոր տեսքով ու հնարավորություններով:
Մոտ մեկ ամսից նշվելու է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձը: Սեպտեմբերի 27-ին հուշահամալիրն այցելուներին կներկայանա բոլորովին նոր տեսքով ու հնարավորություններով:
Հուշահամալիրի թանգարանները համալրվել են պատմական կարեւոր իրադարձության վերաբերյալ նոր փաստաթղթերով ու լուսանկարներով: Նախաձեռնությունը Պաշտպանության նախարարությանն է:
Շինարարական աշխատանքն իրականացնելու համար պետությունը պահուստային ֆոնդից 35 մլն դրամ է հատկացրել, 5 մլն դրամ էլ տրամադրել է Մուսալեռ տանող փողոցների բարեկարգման ու լուսավորության համար:
Օգոստոսի 13-ին շինաշխատանքներին հետեւելու համար հուշահամալիր էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պահանջը հստակ էր`աշխատանքներն ավարտել ժամանակին եւ որակով:
Մանրամասները՝ տեսանյութում