Կանզասի Ազգային գվարդիայի օդուժի եւ ցամաքային ուժերի ինժեներական կազմի ներկայացուցիչները Հայաստանում են:
Կանզասի Ազգային գվարդիայի օդուժի եւ ցամաքային ուժերի ինժեներական կազմի ներկայացուցիչները Հայաստանում են: Ինժեներները մարդասիրական առաքելությամբ օգնում են կյանքի կոչել Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնած մի շարք ծրագրեր:
Դրանք ուղղված են Հայաստանի քաղաքացիների կենցաղային պայմանների բարելավմանը: Ամերիկացի ինժեներները վերանորոգման աշխատանքներ են իրականացրել Աշտարակի հիվանդանոցում եւ Երեւանի տարեցների թիվ 1 տուն-ինտերնատում:
Կանզասի ազգային գվարդիայի 53 կամավորների ուժերով նորոգվել է նաեւ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության մարզադահլիճը: Բոլոր պայմանները հարմարեցվել են հաշմանդամություն ունեցող աշխատակիցների կարիքներին:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը Տարածքային կառացվարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանատուների հետ ամփոփել է աջակցության ծրագրի վերջին շրջանի գործուներությունը:
Մանրամասները՝ տեսանյութում