Դատավարությանը մասնակցել են տեղական ու արտասահմանյան մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Գյումրիի ռուսական կայազորային ռազմական դատարանում տեղի է ունեցել ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը՝ դասալքության եւ զենքի հափշտակման գործով:
Տվյալ հոդվածներով Վալերի Պերմյակովը դատապարվել է 10 տարի ազատազրկման: Դատավարությանը մասնակցել են տեղական ու արտասահմանյան մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ ու բազմաթիվ քաղաքացիներ:
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը քննելու է հայկական դատարանը: Ամբաստանյալը հրաժարվել է ցուցմունքներ տալ եւ պատասխանել հարցերի, դատարանն էլ որոշել է հրապարակել նրա՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:
Դատարանում հրապարակավել են նաեւ դատաբժշկական ու դատահոգեբանական փորձաքննության արդյունքները: Պերմյակովը հոգեկան շեղումներ չունի, սպանություն կատարելիս ալկոհոլի կամ թմիրադեղի ազդեցության տակ չի եղել:
Մանրամասները՝ տեսանյութում