Զաբադանի շրջանում շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է սիրիական բանակի հայ զինծառայող 22-ամյա Հաբեթ-Մանուկ Աբրիկյանը:
Սիրիայի մի շարք շրջաններում կառավարական ուժերի, նրանց աջակցող «Հեզբոլահ» խմբավորման զինյալների եւ ապստամբների միջեւ հրադադարի հաստատման համաձայնություն է ձեռք բերվել:
Կողմերը համաձայնել էին 48 ժամով խաղաղություն հաստատել Դամասկոսի մոտ գտնվող Զաբադանի քաղաքում եւ շիական 2 գյուղում: Սակայն հրադադարը երկար չի տեւել: Ընդամենը 3 ժամ անց դարձյալ հնչել են կրակոցներ:
Զաբադանի շրջանում շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է սիրիական բանակի հայ զինծառայող 22-ամյա Հաբեթ-Մանուկ Աբրիկյանը:
Հալեպահայ «Գանձասար» թերթի Facebook-ի էջի փոխանցմամբ՝ քաղաքի հայաբնակ շրջաններում հաճախ են ականներ պայթում։ Քաղաքի բնակիչների վիճակը վատթարացնում է նաեւ օրեր շարունակ ջրի բացակայությունը:
Մանրամասները՝ տեսանյութում