Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկը: Այն նպաստում է երկրում տեխնոլոգիական նորարարության եւ արտադրողականության բարձրացմանը:
Տեղակատվական տեխնոլոգիաները եւ հեռահաղորդակցությունը ամենաարագ զարգացող ոլորտներից է, որը կառավարության կողմից հայտարարվել է որպես գերակա ուղղություն: Էկոնոմիկայի նախարարության հավաստագրման հանձնաժողովը ՏՏ ոլորտի ձեռնարկություններից գործունեություն սկսելու մասին անընդհատ նոր դիմումներ է ստանում:
Դրանք հատկապես շատացել են կառավարության սահմանած արտոնություններից հետո: Ոլորտի նորաստեղծ ձեռնարկություններն ազատվում են շահութահարկից եւ, անկախ եկամտի չափից, վճարում են ընդամենը 10 տոկոս եկամտահարկ:
Մանրամասները՝ տեսանյութում