Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը կարծում է, որ Սահմանադրության նախագիծը կդրվի հանրաքվեի նոյեմբերին:
Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը կարծում է, որ բարեփոխումների արդյունքում մշակված Սահմանադրության նախագիծը կդրվի հանրաքվեի նոյեմբերին: Նրա խոսքով` սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին կատարելու շատ քիչ աշխատանք է մնացել` եզրափակիչ դրույթերի մշակումը:
Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը Ֆելիքս Թոխյանը տեսնում է ոչ կառավարման ձեւի փոփոխության առումով: Որպես մասնագետ նա կողմնակից չէ կառավարման խորհրդարանական ձեւին: Այն տեսակետը, թե կառավարման խորհրդարանական ձեւն առավել ժողովրդավարական է, քան օրինակ՝ կառավարման նախագահական ձեւը, Ֆելիքս Թոխյանը համարում է անիրազեկվածության արդյունք:
Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու նախագծում Սահմանադրական դատարանի անդամը առաջնային է համարում 2 հիմնական խնդիր, որոնցից առաջինը երկրի գերկենտրոնացված քաղաքական համակարգի ապակենտրոնացումն է:
Մանրամասները՝ տեսանյութում