17 երիտասարդ աղջիկներ մասնակցեցին առաջին անգամ անցկացվող «Միսս սպորտսմենուհի» մրցույթին:
Աշխարհի տասնյակ երկրներից ժամանած հայ երիտասարդներն այս տարվա Համահայկական խաղերում իրենց ուժերը չափեցին ոչ միայն սպորտաձեւերում: Հայկական տարբեր գաղութներից ժամանած 17 երիտասարդ աղջիկներ մասնակցեցին առաջին անգամ անցկացվող «Միսս սպորտսմենուհի» մրցույթին:
Համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամ Հարություն Թամրազյանի խոսքով՝ սկզբում մտավախություն կար, որ մրցույթը կտապալվի: Բայց, ի զարմանս բոլորի, սպորտսմենուհիները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին: Ժյուրիի անդամները հաշվի առան ոչ միայն արտաքին տեսքը, այլեւ Հայաստանի մասին ունեցած գիտելիքները:
Երրորդ տեղը զբաղեցրեց ԱՄՆ-ն ներկայացնող Լիլիթ Արվահին, երկրորդը եգիպտահայ Մերի Հարությունյանն էր: «Միսս համայակական խաղեր» տիտղոսին արժանացավ վիրահայ թենիսիստուհի Դիանա Թումանովան:
Մանրամասները՝ տեսանյութում