Նախարարը եղել է Մեծ Պարնի համայնքի ցորենի ցանքատարածություններում, հետեւել բերքահավաքի ընթացքին:
Մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին հետեւելու եւ տեղում գյուղատնտեսական խնդիրներին ծանոթանալու նպատակով գյուղատնտեսության նախարարը Լոռիում էր: Սերգո Կարապետյանի այցը մեկնարկել է Սպիտակ քաղաքից, այնուհետեւ շարունակվել մյուս համայնքներում:
Նախարարը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղել է «Սպիտակ» հասարակական կազմակերպության հիմնած ջերմոցային տնտեսությունում, որն ընդգրկում է 2000 ք/մ տարածք:
Նախարարը եղել է նաեւ Մեծ Պարնի համայնքի ցորենի ցանքատարածություններում, հետեւել բերքահավաքի ընթացքին, ինչպես նաեւ դիտարկել կարտոֆիլի դաշտերը:
Մանրամասները՝ տեսանյութում