Ակցիան ավարտվել էր փոխհրաձգությամբ, ինչից հետո ցուցարարների եւ ոստիկանների միջեւ ընդհարումներ էին սկսվել:
Ամերիկյան Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում հաստատվել է արտակարգ դրության ռեժիմ: Քաղաքի իշխանության այդ քայլը կապված է օգոստոսի 10-ին տեղի ունեցած հիշատակի երթի հետ:
Հարյուրավոր բնակիչներ փողոց էին դուրս եկել մեկ տարի առաջ ոստիկանական բռնության զոհ դարձած սեւամորթ պատանու հիշատակը հարգելու:
Ակցիան ավարտվել էր փոխհրաձգությամբ, ինչից հետո ցուցարարների եւ ոստիկանների միջեւ ընդհարումներ էին սկսվել: Վիրավորվել էր մի քանի մարդ, որոնց թվում նաեւ 18-ամյա հրաձիգ-ցուցարարը, ով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Անկարգությունների եւ քաղաքացիական անհնազանդության 100-ից ավելի մասնակիցներ ձերբակալվել են: