Շինարարները վստահեցնում են՝ շենքային պայմանները բավարար կլինեն ընդունել մինչեւ 200 երեխա:
Ներքին Գետաշեն համայնքի երեխաները շուտով կհաճախեն ամբողջովին վերակառուցված եւ ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխանող մանկապարտեզ:
Պետբյուջեի միջոցներով իրականացվող շինարարությունը, ըստ կառուցապատողների, կավարտվի ձմռան շեմին: Մինչեւ այդ կկատարվեն մանկապարտեզի շրջակայքի բարեկարգման, ցանկապատման, խաղահրապարակի կահավորման, կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցման աշխատանքները:
Ըստ նախագծի՝ նորակառույց մանկապարտեզը նախատեսված է 100 երեխայի համար, սակայն շինարարները վստահեցնում են՝ շենքային պայմանները բավարար կլինեն ընդունել մինչեւ 200 երեխա:
Նորակառույց մանկապարտեզի շահագործմանն անհամբեր սպասող ներքինգետաշենցիները վերջնականապես կազատվեն երեխաներին հարեւան համայնքների մանկապարտեզներ տեղափոխելու խնդրից:
Մանրամասները՝ տեսանյութում