Թեեւ խաղը ռուսալեզու է, սակայն վերջին տարիներին շեշտը դրվում է հայերեն տարբերակը զարգացնելու վրա:
Oգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը 2016-ին անցկացվելու է Հայաստանում:
«Դիմել էինք ակումբների միջազգային ասոցիացիային եւ օրեր առաջ ստացել ենք ասոցիացիայի նախագահ Կոզլովի կողմից գրավոր հաստատում: «Գիտակների հայկական ասոցիացիայի»՝ 2016-ին աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հայտը հաստատվել է»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ կազմակերպչական աշխատանքների համակարգողը լինելու է ինքը, իսկ «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը զբաղվելու է գործադիր հարցերով: Վերջինս հավելել է, որ թեեւ խաղը ռուսալեզու է, սակայն վերջին տարիներին շեշտը դրվում է հայերեն տարբերակը զարգացնելու վրա:
Մանրամասները՝ տեսանյութում