Լրագրողին ծեծի էին ենթարկել տեղի «Գաբալա» ֆուտբոլային թիմի խաղացող Ջավադ Հուսեյնովի հարազատները:
Եվրամիությունը կտրուկ դատապարտել է ադրբեջանցի լրագրող Ռասիմ Ալիեւի սպանությունը: Կառույցի արտաքին կապերի գրասենյակի հայտարարության մեջ սպանությունը «սարսափեցնող լուր» է որակվել:
«Եվրամիությունը պաշտպանում է խոսքի եւ մամուլի ազատությունների սկզբունքները, որոնք ժողովրդավարական հասարակության հիմնարար բաղադրիչներն են: Ադրբեջանում պետք է անվտանգ պայմաններ ապահովվեն լրագրողների աշխատանքի համար: Նրանք պետք է կատարեն իրենց աշխատանքը՝ առանց սեփական կյանքի համար մտահոգվելու»,- ասված է հայտարարության մեջ:
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը նույնպես դատապարտել է լրագրողի սպանությունը: Նա կոչով է դիմել է Իլհամ Ալիեւին, որում նշել է երկրում սրընթաց կերպով վատթարացող իրադրությունը՝ կապված լրատվամիջոցների ազատության հետ եւ հորդորել ապահովել լրագրողների անվտանգությունը:
Լրագրողին ծեծի էին ենթարկել տեղի «Գաբալա» ֆուտբոլային թիմի խաղացող Ջավադ Հուսեյնովի հարազատները: Պատճառը Facebook սոցիալական ցանցում լրագրողի հնչեցրած քննադատությունն էր ֆուտբոլիստի հասցեին:
Մանրամասները՝ տեսանյութում