Հունիսին Լուկասը այցելեց եւ իր աչքերով տեսավ այն երկիրը, որի մասին այդքան կարդացել ու լսել էր:
Եվրոպացի լրագրող Լուկաս Գեցի բարեկամությունը հայերի հետ պատահական սկսվեց: Գարնանը ծանոթացավ Եվրոպա այցելած արցախցի քաղաքական գործիչներ Արմինե Ալեքսանյանի եւ Դավիթ Մելքումյանի հետ:
Հունիսին Լուկասը www.opendemocracy.net կայքում հոդված գրեց Ղարաբաղի մասին, ապա այցելեց եւ իր աչքերով տեսավ այն երկիրը, որի մասին այդքան կարդացել ու լսել էր:
Հոդվածում Լուկաս Գեցը զարմանք էր հայտնել, որ միջինասիական երկրներում 90 տոկոսից ավելի քվեով բազմակի անգամներ նախագահ ընտրված գործիչներին լեգիտիմ են ճանաչում, իսկ ԼՂՀ ժողովրդավար ընտրությունների մասին կրավորական խոսում: Սա այն դեպքում, երբ հարյուրից ավելի միջազգային դիտորդներ արցախյան ընտրությունները համարում են արդար:
Այսօր արդեն լրագրողը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» գրասենյակի աշխատակից է: Բրյուսելում Հայաստանի շահերը պաշտպանող հիմնական գրասենյակներից մեկում նա առաջ է մղելու Արցախի միջազգային ճանաչման պայքարը:
Մանրամասները՝ տեսանյութում