26-ամյա ծննդկան դստեր մահվան պատճառների մասին լրագրողների հետ խոսել է Մերի Մարգարյանի հայրը:
26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան պատճառների մասին լրագրողների հետ խոսել է վերջինիս հայրը՝ Վաղինակ Մարգարյանը: Նա նշել է, որ դստեր բժիշկն անուշադրություն է մատնել Մերիին եւ կոպիտ եղել նրա նկատմամբ:
Վաղինակ Մարգարյանը պատմել է, որ երբ Մերին մահից 4 օր առաջ սկսել է ջերմել, նրանք զանգել են բժշկին, վերջինս էլ կրկին հորդորել է չանհանգստանալ եւ ջերմիջեցնող դեղահաբ խմել:
Այն չի օգնել, եւ ծննդկանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անալիզներ վերցելուց հետո հրաժարվել են հոսպիատալացնել: Հոր խոսքով՝ Մերիի ինքնազգացողությունը հաջորդող օրերին եւս լավ չի եղել, սակայն բժշկի հետ չի հաջողվել նույնիսկ կապ հաստատել:
Մանրամասները՝ տեսանյութում