Պայթյունից փլուզվել է երեքհարկանի շենքի մի մասը, ապա հրդեհ է բռնկվել:
Ստամբուլում ոստիկանության շենքի մոտ որոտացած պայթյունը խլել է մի քանի թուրք իրավապահի կյանք, կա ավելի քան մեկ տասնյակ վիրավոր:
Պայթյունից փլուզվել է երեքհարկանի շենքի մի մասը, ապա հրդեհ է բռնկվել: Վնասվել է մոտակայքում գտնվող մոտ 20 մեքենա: Գիշերը ոստիկանատան վրա հարձակում է տեղի ունեցել նաեւ Մարդին նահանգում:
Ահաբեկչական մեղադրանքի սլաքն Անկարայում ուղղում են դեպի հարաբերական զինադադարը վերջերս միակողմանիորեն ընդհատած Քրդստանի բանվորական կուսակցությանը:
Հակաթուրքական գործողությունների շարքը սկսվեց այն ժամանակ, երբ Անկարան հավասարության նշան դրեց քուրդ զինյալների եւ իսլամիստ ահաբեկիչների միջեւ:
Մանրամասները՝ տեսանյութում