Կազմակերպությունը հնարավորություն է տալիս միության անդամներին ծանոթանալ հայոց պատմությանն ու մշակույթին:
Չնայած քրդերի եւ թուրքերի առաջացրած խոչընդոտներին՝մեկ տարի առաջ Մուշում ստեղծվել է «Տարոն-Մուշ» հայրենակցական միությունը: Գործունեության նպատակը Թուրքիայում ապրող հայերին համախմբելն ու ինքնությանը վերադառնալու գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելն է:
Հայրենակցական միությանը անդամակցում են հիմնականում Մուշի, Սասունի, Ալաշկերտի եւ Վանա լճի հյուսիսային հատվածում տեղակայված մյուս քաղաքների ու գյուղերի հայերը: Կազմակերպությունը հնարավորություն է տալիս միության անդամներին ծանոթանալ հայոց պատմությանն ու մշակույթին: Կազմակերպվում են նաեւ հայերենի դասընթացներ:
Հայրենակցական միությունում ձեւավորվել է նաեւ ֆուտբոլի թիմ, որն առաջին անգամ իր մասնակցությունն է ունեցել Համահայկական 6-րդ ամառային խաղերին:
Մանրամասները՝ տեսանյութում