Վարչապետին ներկայացվել է համայնքների գազիֆիկացման պատկերը:
Վայոց ձորում կառավարության ղեկավարը ծանոթացել է մարզի արտադրական ենթակառուցվածքներին, ներդրումային նոր հոսքերով ու եվրոպական տեխնոլոգիաներով կառուցված գինու գործարանի արտահանման քաղաքականությանը: Գործարանը հիմնել է սեփական խաղողի այգիները, որոնք 30-35 հա տարածք են զբաղեցնում: Վարչապետին ներկայացվել է նաեւ համայնքների գազաֆիկացման պատկերը:
Հովիկ Աբրահամյանին զեկուցել են, որ Գլաձորում ավելի քան 400 մլն դրամով կառուցվող գյուղի ամբողջ ներքին եւ արտաքին ջրագիծը պատրաստ կլինի հաջորդ տարվա հուլիսին:
Արդյունքներն ամփոփվել են մարզպետարանում, որտեղ կայացել է նաեւ վարչապետ-մթերող ընկերություններ հանդիպումը:
Մանրամասները՝ տեսանյութում