Հաճելի ժամանցին զուգահեռ՝ մասնակիցները միմյանց հմտություններն ու կարողությունները կստուգեն:
Օգոստոսի 17-ից 23-ը «Բազե» համահայկական հավաքն աշխարհի հայ երիտասարդներին մեկ շաբաթով կհամախմբի Ծաղկաձորում: Հաճելի ժամանցին զուգահեռ՝ մասնակիցները միմյանց հմտություններն ու կարողությունները կստուգեն:
Նրանք կմրցեն սպորտի, նորաձեւության ու արվեստի տարբեր ճյուղերում: Եռագույնը խորհրդանշող ճակատները բաղկացած են 9-հոգանոց 45 ջոկատից։
Մրցույթների կանոնակարգերն այս տարի խստացվել են: Նորաձեւության մրցույթի դեպքում, օրինակ, սահմանափակումը ժամանակն է, կարի մեքենայի բացակայությունը և այլն:
Մանրամասները՝ տեսանյութում