Երկօրյա այցի ընթացքում ռուս պատվիրակները ծանոթացել են նաեւ հարկ վճարողների սպասարկման գործառույթներին:
Փորձի փոխանակման նպատակով մեր երկրում են Ռուսաստանի հարկային ծառայության ներկայացուցիչները:
Նրանք տպավորվել են հարկային դաշտում էլեկտրոնային կառավարման համակարգով, ՀԴՄ նոր սարքերի ներդրմամբ ու հատկապես դրոշմապիտակավորման հայաստանյան փորձով: Ռուս մասնագետները հայ գործընկերների հետ շփվելով օգտակար եւ ուսանելի հետեւություններ են արել:
Մեր մասնագետներն էլ իրազեկված եւ տեղեկացված լինելու խնդիր ունեին ԵՏՄ երկրներում գործող նոր չափանիշների վերաբերյալ:
Երկօրյա այցի ընթացքում ռուս պատվիրակները ծանոթացել են նաեւ հարկ վճարողների սպասարկման գործառույթներին:
Մանրամասները՝ տեսանյութում