Ներկայում Հյուսիսային ու Հարավային Կորեաները եւ Ճապոնիան գտնվում են ժամանակային նույն գոտում:
Հյուսիսային Կորեայի Նախագահ Կիմ Չեն Ընը որոշել է անցնել նոր՝ «փհենյանական» ժամային գոտու: Այս տարվա օգոստոսի 15-ին ներկա ժամանակի համեմատ ժամացույցի սլաքները 30 րոպեով հետ կտարվեն:
Փհենյանն այդ քայլը համարում է «հակազդեցություն ճապոնական չարանենգ իմպերիալիզմին»: Ներկայում Հյուսիսային ու Հարավային Կորեաները եւ Ճապոնիան գտնվում են ժամանակային նույն գոտում:
Մինչեւ 1910-ը՝ Ճապոնիայի կողմից Կորեական թերակղզու զավթումը, երկու երկրների միջեւ կես ժամվա տարբերություն է եղել: Որոշումն ընդունվել է ճապոնական տիրապետությունից երկրի ազատագրման 70-ամյակի կապակցությամբ։