Հովիկ Աբրահամյանն անձամբ է ցանկացել հետեւել սնկի արտադրության համար անհրաժեշտ պարարտանյութի ստացման գործընթացին:
Գործադիրի ղեկավար Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 6-ին Կոտայքի մարզում էր: Նա եղել է «Առողջ սունկ» ընկերության արտադրամասում: Այս ընկերությունից բողոքում են նուռնուսցիները: Նրանք պնդում են, որ գործարանի պատճառով իրենք ստիպված են ապրել աղտոտված մթնոլորտում՝ շնչելով արտադրությունից տարածվող գարշահոտը:
Հովիկ Աբրահամյանն անձամբ է ցանկացել հետեւել սնկի արտադրության համար անհրաժեշտ պարարտանյութի ստացման գործընթացին, որից էլ առաջանում է տհաճ հոտը:
Կառավարությունը բնապահպանական խնդրի լուծման առաջ է՝ իր տեսակի մեջ տարածաշրջանում միակ գործարանը կամ պետք է փակվի, կամ էլ աշխատի բնապահպանական չափանիշներին համապատասխան:
Մանրամասները՝ տեսանյութում