Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր անհամաձայնությունն է հայտնել սիրիական ճակատում թուրք-ամերիկյան տանդեմի գործողություններից:
Թուրքիայի հարավում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազայից օդ բարձրացած ամերիկյան անօդաչու կործանիչն առաջին հարվածներն է հասցրել Սիրիային: Դեռևս անցած ամիս ԱՄՆ-ի և Թուրքիայի բանակցությունների արդյունքում Անկարան համաձայնել էր իր ռազմաբազաները տրամադրել ամերիկյան օդուժին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին հարվածներ հասցնելու նպատակով:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էլ իր անհամաձայնությունն է հայտնել սիրիական ճակատում թուրք-ամերիկյան տանդեմի գործողություններից՝ նշելով, թե «Իսլամական պետության» դեմ կոալիցիայի ավիահարվածների իրավաչափությունը խնդրահարույց է:
Մանրամասները՝ տեսանյութում