Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հանդիպել է Մերիի հայրիկի հետ, առաջարկել ներգրավվել այդ աշխատանքներում, որպեսզի կասկածներ չլինեն:
26-ամյա Մերի Մարգարյանի ու նրա նորածին փոքրիկի մահվան դեպքը առողջապահության նախարարությունում ստեղծված մասնագիտական հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է։ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հանդիպել է Մերիի հայրիկի հետ, առաջարկել ներգրավվել այդ աշխատանքներում, որպեսզի կասկածներ չլինեն:
«Մայրական մահացության յուրաքանչյուր դեպք արտակարգ է և այն պետք է ուսումնասիրվի մինչև վերջ»,-ասում է փոխնախարարն ու հորդորում հավատալ, որ մեղավորների ամբողջ շղթան՝ բուժման սխեմաներից մինչև բժշկի վարքագիծ, ստուգվելու է։
Մանրամասները՝ տեսանյութում