Համահայկական 6-րդ խաղերին մասնակցում է 6 350 մարզիկ աշխարհի 36 երկրից:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացումը մեկնարկեց ճոխ , տպավորիչ ու տեւական հրավառությամբ: Այն անցկացվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջացառումների շրջանակում եւ կրում է «Միասնություն սպորտով» կարգախոսը:
Այս տարի Համահայկական 6-րդ խաղերին մասնակցում է 6 350 մարզիկ ՝ աշխարհի 36 երկրից: Մինչդեռ 16 տարի առաջ պատկերը բոլորովին այլ էր՝ 1 141 մարզիկ 23 երկրից: Փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 13-ին Թատերական հրապարակում:
Մանրամասները՝ տեսանյութում