Արմավիրի մարզպետարանի իրականացրած զբաղվածության ծրագրին դիմել ու մասնակցել են տարբեր նախասիրությունների, տարիքային խմբերի մարդիկ, ընդ որում, հիմնականում՝ երիտասարդներ:
Ծրագրի արդյունքները վկայում են՝ տակառագործները, հացթուխներն ու հաշվապահական հաշվառմանը տիրատեղողները մեծ պահանջարկ ունեն մարզում: Աշխատանք փնտրող, բայց որևէ մասնագիտություն չունեցող կամ արհեստի չտիրապետող անձանց հետ էլ զբաղվածության ծառայությունը մասնագիտական դասընթացներ է իրականացնում:
Զբաղվածության տարածքային ծառայության միջոցով ոչ միայն վերապատրաստվել, այլև աշխատանք են գտել նաև տեղաշարժման սահմանափակումներ ունեցող քաղաքացիներ:
Մանրամասները՝ տեսանյութում