Սահմանամերձ Վահան գյուղը՝ մեր երկրի պաշտպան վահաններից մեկը, նշում է հիմնադրման 90-ամյակը:
Սահմանամերձ Վահան գյուղը՝ մեր երկրի պաշտպան վահաններից մեկը, նշում է հիմնադրման 90-ամյակը: Արցախյան ազատամարտի տարիներին գյուղը տեղացի և տարբեր շրջաններից եկած ազատամարտիկների ուժերով պաշտպանել է մեր երկրի հարավ-արևելյան սահմանը։ Այդ պայքարում ընկած մարտիկների անունները շուրթերին եւ նրանց հիշատակին հարգանքի տուրքով են սկսվել գյուղում տոնական միջոցառումները, որոնց համար հիմնական վայր էր ընտրվել Վահանի Պանթեոնը։ Այստեղ հանգչում են 1992-1994 թթ. ինքնապաշտպանական մարտերում զոհված 16 հերոս վահանցիների աճյունները:
Վահանն ունի 300 տնտեսություն, 1220 բնակիչ: Դպրոց է հաճախում 163 աշակերտ, մանկապարտեզ` 45 սան: Հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վահանի՝ արդեն հերոսացած բնակիչները արցախյան հերոսամարտից մինչև մեր օրեր շարունակում են դիմակայել թշնամու ոտնձգություններին՝ միաժամանակ արարելով, բերք ու բարիք ստեղծելով ու շենացնելով հայրենի ոստանը:
Մանրամասները՝ տեսանյութում