Այն վաճառվում է գրքույկի տեսքով՝ կազմված անուշաբույր թղթյա թերթիկներից։
Խունկը լավագույն ախտահանիչն է, որ մշտապես կիրառել են մեր տատերն ու պապերը: Տան անկյուններում այն ծխեցնելով նրանք ջանում էին ոչ միայն չար ուժերը վանել, նաեւ ազատվել հիվանդություններից ու բացիլներից: Եվրոպական շատ երկրներում, հատկապես Ֆրանսիայում այսօր որպես վարակազերծիչ, ախտահանիչ ու օդափոխիչ միջոց մեծ տարածում ունի հատուկ մի թղթի կիրառությունը: Papier d'Arménie կամ «Հայաստանի թուղթ» սենյակային բուրումնավետ օդորակիչը մեծ տարածում ունի Ֆրանսիայում, այն վաճառվում է գրքույկի տեսքով՝ կազմված անուշաբույր թղթյա թերթիկներից։ Թերթիկները պատված են խունկի ու բենզոինի խեժով և ունեն ախտահանիչ հատկություն:
«Հայաստանի թուղթ»-ը մեծ հաջողություն ունի ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Տարեկան 3 մլն «Հայաստանի թուղթ» վաճառող ընկերության գործարանն արդեն 130 տարի պահպանել է իր սկզբնական բաղադրատոմսը և գործարանի նախնական շենքը:
Մանրամասները՝ տեսանյութում