Խոսքը չի վերաբերում մանկապարտեզների, դպրոցների ՝ անվտանգ սնունդ մատակարարելու, հիգիենայի կաննոնները պահպանելու, գազալցակայանների անվտանգությունն ապահովելու վերահսկողությանը:
Հանրապետության տնտեսվարողների համար այս շաբաթ ուրախալի լուր ուներ կառավարությունը. մինչեւ տարեվերջ որեւէ տեսուչ՝ առանց լուրջ հիմքի կամ ահազանգի չի կարող մտնել ձեռնարկություն եւ ստուգում կատարել: Խոսքը չի վերաբերում մանկապարտեզների, դպրոցների ՝ անվտանգ սնունդ մատակարարելու, հիգիենայի կաննոնները պահպանելու, գազալցակայանների անվտանգությունն ապահովելու վերահսկողությանը: Ստուգում կարող են կատարել միայն հարկայինն ու մաքսայինը, այն էլ բարձր ռիսկայնության ձեռնարկություններում։ Վարչապետը հորդորել է ֆինանսների նախարարությանը վերանայել ռիսկայնության չափորոշիչները՝ ստուգումները նվազեցնելու նպատակով:
Ներկայում էլ ստուգումներ իրականացվում էին բացառապես ստուգաթերթերի առկայությամբ: Եվ կառավարության վերջին նիստում պարզվեց, որ ամբողջ տնտեսության տասնյակ հազարավոր ձեռնարկությունների նկատմամբ այսօր ընդամնեը 170 ստուգաթերթ է գործադրվում:
Մանրամասները՝ տեսանյութում