Գյումրիում վարչապետը հագեցած օրակարգով էր, եղել երկրաֆիզիկայի եւ սեյսմաբանության ինստիտուտում, տրիկոտաժի ֆաբրիկայում, Գյումրի 2 ենթակայանում եւ հայորդաց տանը:
Օգոստոսի 1-ից բարձրացված էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումը կկատարվի «Որոտանի» ՀԷԿ-ի վաճառքից ստացվող գումարներից: Լրագրողների հետ ճեպազրույցում Գյումրիում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գյումրիում վարչապետը հագեցած օրակարգով էր, եղել երկրաֆիզիկայի եւ սեյսմաբանության ինստիտուտում, տրիկոտաժի ֆաբրիկայում, Գյումրի 2 ենթակայանում եւ հայորդաց տանը:
Վարչապետին ուղեկցել է շվեյցարահայ գործարար, բարերար Վարդան Սրմաքեշը, որը պատրաստվում է 10 մլն դոլար ներդնել Գյումրիում: Ֆինասավորում կստանան շիրակցի մանր ու միջին գործարարների ներկայացրած տնտեսական ծրագրերը: Կառավարությունը եւս անմասն չի մնա ու կտրամադրի իր աջակցությունը:
Մանրամասները՝ տեսանյութում