«Ամառային ներառական ճամբար 2015»-ը գործելու է 4 հերթափոխով` յուրաքանչյուրը` 7 օր տևողությամբ:
Արդեն յոթերորդ տարին է՝ «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը մեր երկրում Լիտվայի և ԱՄՆ-ի դեսպանատների աջակցությամբ Ստեփանավանում նախաձեռնում է ներառական ճամբարներ 10-16 տարեկան հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 200 երեխաների համար:
«Ամառային ներառական ճամբար 2015»-ը գործելու է 4 հերթափոխով` յուրաքանչյուրը` 7 օր տևողությամբ: Ճամբարում երեխաները ակտիվ հանգիստը համատեղում են կիրառական հմտությունների ձեռքբերման հետ: Դիտում են ֆիլմեր, խաղում, ձեռք բերում առողջ ապրելակերպի հմտություններ, մասնակցում արվեստի թերապիայի՝ նկարչություն, փայտի գեղարվեստական փորագրում, կավագործություն, պար և հոգեբանական զրույցների:
Մանրամասները՝ տեսանյութում