Ռեանը մոտ հարյուր նմանատիպ լուսանկար ունի, որոնք անվանում է «թաքնված ժպիտներ»:
Ֆրանսիացի ինքնուս լուսանկարիչ Ռեանը հայտնի է իր դիմանկարներով: Նա հարցազրույցների ժամանակ խոստովանել է, որ շատ է սիրում լուսանկարել հատկապես վիետնամցիներին: Նա նշել է, որ Վիետնամը լուսանկարիչների համար իսկական դրախտ է: Այնտեղ բնակվում է 54 էթնիկ խումբ: Նա մի քանի տարի շարունակ այցելել է Վիետնամ և ճանապարհին հանդիպած յուրաքանչյուր մարդ դարձել է նրա լուսանկարների հերոս:
Ասում են, որ նա իր ֆոտոապարատը գործի է դնում, երբ ինքն ու լուսանկարվողն արդեն լեզու էին գտնում իրար հետ: Շատ հաճախ լուսանկարվող մարդիկ ձեռքով փակում են իրենց ժպտացող շրթունքները: Ռեանը մոտ հարյուր նմանատիպ լուսանկար ունի, որնք անվանում է «թաքնված ժպիտներ»: Նա այդ խորագրով ցուցահանդես է կազմակերպել և ներկայացրել մի քանի տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծված գործերը: Վիետնամցիները համարվում են աշխարհի ամենաերջանիկ ժողովուրդը, Ռեանը իր լուսանկարերով ապացուցել է այդ փաստը:
Մանրամասները՝ տեսանյութում