Այն հայաստանցիներին հնարավորություն է տալիս օնլայն գնումներ կատարել ԱՄՆ-ի ցանկացած խանութից:
«Հայ Փոստ»-ն ու Ֆինանսների նախարարությունը հայտարարեցին «Շոփին Ամերիկա» հարթակի մեկնարկի մասին: Այն հայաստանցիներին հնարավորություն է տալիս օնլայն գնումներ կատարել ԱՄՆ-ի ցանկացած խանութից: Գնված ապրանքները կուղարկվեն Հայաստան նախկինից մի քանի անգամ արագ, իսկ տուրքեր վճարելու անհրաժեշտության դեպքում քաղաքացին ստիպված չի լինի, օրինակ, մարզից գալ Երևան։ Մաքսային ձևակերպումները կկատարվեն բնակչին ամենամոտ գտնվող «Հայփոստի» բաժանմունքում:
Ֆինանսների փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ամսական մինչև 200 000 դրամ արժողությամբ և 30 կգ քաշով գնումներ կատարելու դեպքում ազատվում է բոլոր տեսակ մաքսատուրքերից:
Մանրամասները՝ տեսանյութում