Սփյուռքի նախարարը նկատեց, որ վերջին շրջանում շատացել է սիրիահայ ուսուցիչների, բժիշկների, ինժեներների հոսքը Հայաստան։
Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձանժողովի նիստը: Քննարկվեցին սիրիահայերին պատերազմական գոտուց տարհանելու, Հայաստան տեղափոխելու հրատապ հարցերը:
Միայն վերջին երեք ամսում Հայաստան է եկել 2 000 սիրիահայ: Ապրիլից ռումբերի տակ նաև Հալեպի հայկական թաղամասերը հայտնվեցին։ Ամիսներ առաջ էր՝ «Հալեպ» հայրենակցական միությունը բազմաթիվ խնդրանքներ ստացավ՝ Հալեպից մեկ ուղղությամբ ՝ դեպի Հայաստան, ինքնաթիռի տոմս նվիրել: Սփյուռքում սկսված դրամահավաքն արդյունք տվեց։
Սփյուռքի նախարարը նկատեց, որ վերջին շրջանում շատացել է սիրիահայ ուսուցիչների, բժիշկների, ինժեներների հոսքը Հայաստան։ Համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին արդեն դիմել է այս մասնագետներին անգործ չթողնելու առաջարկով։ Հանդիպման ընթացքում նախարարի հյուրը գործարար Վարդան Սրմաքեշն է եղել, ով ստանձնել է Հալեպից մանկատանը ապաստանած 30 որբերի հովանավորությունը։ Գործարարը խոստացել է Գյումրիում սկսած իր ծրագրերում ներառել նաև սիրիահայերին, 10 ընտանիքի տան ու աշխատանքի հարցը լուծել:
Մանրամասները՝ տեսանյութում