Պատճառը եվրովարկատուների հետ պայմանավորվածությունն է և տնտեսական նոր խստացումները:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կանգնել է նոր դժվարության առջեւ՝ նրա կուսակցությունը պառակտվել է: Պատճառը եվրովարկատուների հետ պայմանավորվածությունն է և տնտեսական նոր խստացումները: Ներքին տարաձայնությունները լուծելու նպատակով Ցիպրասն առաջարկել է առաջիկա կիրակի կառավարող «Սիրիզա» կուսակցության ներսում անցկացնել հանրաքվե՝ նրա ղեկավարության ընդունած որոշումների հարցով:
Իսկ սեպտեմբերին, նույն առաջարկի համաձայն, պետք է անցկացվի կուսակցության արտահերթ համագումար: Սիրիազայի անդամների մեջ սեպ առաջացավ, երբ Ցիպրասը, անտեսելով նախընտրական խոստումները, ընդառաջ գնաց վարկատուներին և 86 մլրդ եվրո վարկ ստանալու դիմաց համաձայնեց երկրում խնայման նոր միջոցառումներ իրականացնել: