Իմ ֆիլմերի թերությունն այն է, որ այնտեղ բառեր չկան, իմ ֆիլմերի առավելությունն այն է, որ այնտեղ բառեր չկան:
«Իմ ֆիլմերի թերությունն այն է, որ այնտեղ բառեր չկան, իմ ֆիլմերի առավելությունն այն է, որ այնտեղ բառեր չկան»,- ասում է նա ու շարունակում լռությամբ խոսել:
Ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը Հայաստանում է: Փելեշյանի ֆիլմերը յուրաքանչյուրի վրա յուրօրինակ ձևով են անդրադառնում: Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: «Տարվա եղանակներ» ֆիլմի ցուցադրության ավարտից հետո ռեժիսորը նկարահանման նախապատրաստական շրջանից պատմություն է հիշում: Պատմում է իրեն հատուկ հումորով ու հեռահար մոնտաժի տարրերով. «Պետք է գտնեինք գյուղ, որտեղ պահպանված կլինեն հին ավանդույթները, դիմեցինք սովետական Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը: Երկու օրից նախարարությունը պարզեց, որ Հայաստանում ինչ-որ հեռավոր գյուղ կա, իսկ գյուղում էլ իմացան, որ Հայաստանում սովետական կարգեր են»:
Մանրամասները՝ տեսանյութում